հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ:

 

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

 

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Возможно, это изображение 3 человека, люди стоят, костюм и в помещении

Լեհաստանից ժամանած պատվիրակության անդամներն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Возможно, это изображение 1 человек и костюм

Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Մարչին Փշիդաչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: