կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Լարված իրավիճակ` Երևանի քաղաքապետարանի մոտ․ ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին բացել արգելափակված մուտքերը

Լարված իրավիճակ` Երևանի քաղաքապետարանի մոտ․ ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին բացել արգելափակված մուտքերը

Այս պահին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի բոլոր մուտքերը։

Մինչ այդ ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք․ բոլոր 4 մուտքերը։ Շենք չենք մտնում, շրջապատում ենք, ձեռքերով շղթա կազմենք, պահենք»։

Երթի մասնակիցները շրջափակեցին մուտքերը։ Ոստիկանության մեծաթիվ ուժերը, կարմիրբերետավորները փորձեցին թույլ չտալ, հրմշտոց ու քաշքշուկ առաջացավ։ Պայքարի դուրս եկած քաղաքացիները շարունակում են մնալ քաղաքապետարանի մոտ։

Ոստիկանությունը զգուշացրեց քաղաքացիներին բացել քաղաքապետարանի մուտքերը։

  • Կիսվել: