Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները վերադարձել են Հայաստան
Լարսում գտնվող Հայաստանի քաղաքացիները վերադարձել են Հայաստան, գրում է armdaily.am-ը:
Վերադարձած 19 քաղաքացիներից Արմեն Ավագյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց վերադարձը հնարավոր է եղել Վլադիկովկասի հյուպատոսի հայկական եկեղեցու խաչքավոր Տիգրան Անանյանի միջոցով։
Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված բացի բեռափոխադրում իրականացնոց մեքենաներից՝ Վրաստանը փակել էր սահմանները, սակայն Վերին Լարսի անցակետում պարբերաբար Հայաստանի քաղաքացիներ էին հաբաքվում, ովքեր հնարավորություն չունեին վերադառնալ Հայաստան ինքնաթռով։ Մայիսին, շուրջ 45 օր սահմանին անցկացնելու հետո, Վրաստանը բացառության կորգով բացեց սահմանը և 70 ՀՀ քաղաքացի ՀՀ ԱԳՆ-ի տրամադրած մեքենաներով վերադարձան Հայաստան: Այնուհետև, պարբերաբար Լարսի անցակետի մոտ կրկին սկսել էին Հայաստան վերադառնալ ցանկացողներ հավաքվել։
Վերջին անգամ օգոստոսի 31-ին շուրջ 24 քաղաքացիներ էին հավաքվել, ովքեր, ինքնաթիռի տոմս չունենալով, փորձել էին վերադառնալ մեքենաներով, սակայն մնացել էին ռուս-վրացական անցակետում։
«Ես հյուր էին գնացել ու տևական ժամանակ էր՝ չէի կարողանում վերադառնալ, սակայն շատերը համաճարակի պատճառով կորցրել են աշխատանքը ու չեն կարողանում բնակարանի վարձերը վճարել, մնացել էին դրսում»,- ասաց Ավագյանը։
Օրերս ArmDaily.am-ի հետ զրույցում Վլադիկովկասի հայ համայնքի ներկայացուցիչ Շիրազ Սողոյանը պատմել էր, որ մոտ 1-1,5 ամիս առաջ կրկին ՀՀ քաղաքացիներ էին հավաքվել Լարսում ու նրանք կրկին վերադարձել էին Վլադիկովկասի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով, հենց նրանք են ստիպված լինում հոգալ այդ մարդկանց ինքնաթիռի ծախսերը։
«Անցած անգամ էլի 10-12 հոգի էին, մենք մեր միջոցներով մարդկանց համար տոմս ենք գնել ուղարկել, սակայն մեզ էլ հասկացեք, մենք ինչ-որ ֆոնդ կամ բյուջե չունենք, մեր միջոցներից ենք փորձել օգնել։ Մարդիկ պահանջներ են ներկայացնում Հայաստանի կառավարությանը, բայց խնդիրն այն է, որ Վրաստանն է սահմանը փակել ու ամեն անգամ հնարավոր չէ պահանջել, որ սահմանը բացեն, Հայաստանն էլ ավտոբուսներ տրամադրի»։
Վլադիկովկասի բնակիչ Կարեն Գաբրիելյանն էլ նշում էր, որ ցանկության դեպքում հնարավոր է Ռուսաստանում աշխատանք գտնել ու տոմսի գումար վաստակել։


