չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կութ գյուղում բռնկված հրդեհի օջախները մեկուսացվել են

Կութ գյուղում բռնկված հրդեհի օջախները մեկուսացվել են

Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 22 հրշեջ-փրկարար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, հարավ-արևելյանը՝ 23։24-ին։ Ըստ նախնական տվյալների՝ հյուսիս-արևելյան հատվածում այրվել է մոտ 150 հա չոր խոտածածկույթ, իսկ հարավ-արևելյան հատվածում՝ մոտ 40 հա։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Իրականացվել էր տեղազննում․ պարզվել էր, որ հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան:

  • Կիսվել: