կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կրթաթոշակ` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար

Կրթաթոշակ` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:

Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Դասընթացների լեզուներն են անգլերենը կամ չինարենը: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածութ-յուն` հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Կազմակերպիչ-ների կողմից խրախուսվում է կին դիմորդների մասնակցությունը ծրագրին:

Այս ծրագիրը չի ենթադրում նախորդ տարիներին նույն ծրագրի շրջանակում շահած կրթաթոշակների ժամկետների երկարաձգում:

Կրթաթոշակների վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ս.թ փետրվարի 28-ը: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

  • Կիսվել: