Կրակի հիմնական օջախները հանգած են. Ցոլակյան (ուղիղ)
Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված կրակի հիմնական օջախները հանգած են, ծխացող օջախներ, քամու պատճառով նոր օջախներ են առաջանում, հագցնում են այդ օջախները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նա նշեց. «Քաղաքապետարանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրդեհից մոտ կես ժամ առաջ մեծ հրավառություն է։ Գտնում եմ, որ դա է եղել պատճառը, որովհետեւ կրակը տարբեր տեղերով է եղել»:
Ցոլակյանի խոսքով՝ այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ եւ 10 ջրատար մեքենա։
Նշենք, որ Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք, դեպքի վայր է մեկնել 20 մարտական հաշվարկ, մարման աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ-ի 120 աշխատակից։
Նախարար Ցոլակյանն ասաց նաեւ. «Որեւէ շենքի բան չի եղել, բնակելի տարածքներ հրդեհը չի հասել։ Կարողացել են կանխել եւ վերեւի մաս չեն թողել հասնի։ Այս պահին այստեղ ԱԻՆ 120 աշխատակից է աշխատում»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ քամին շատ է բարդացնում աշխատանքը. «Այն օջախները, որոնք հանգած են թվում, քամու պատճառով կարող է նորից բոց առաջանալ»։
Նշենք նաեւ, որ այստեղ է եկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա ասաց. «Հրդեհը շատ մեծ էր իրականում, շատ ուժեղ էր։ Ես եկա հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, որովհետեւ ուղղությունն էր հրդեհի ինձ հետաքրքրում. ֆոնդերը պետք էր ապահովել»
Ի պատասխան՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Չէ, բոլորը պետք է հետաքրքրի՝ բոլորիս»։


