երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերում իրականացվել են ականազերծման աշխատանքներ

Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերում իրականացվել են ականազերծման աշխատանքներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2020 թվականի ընթացքում Հայաստանի Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) ականազերծել են 62 896 քմ տարածք և պաշտոնապես հանձնել տեղական ինքնակառավարման մարմիններին։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հուլիսյան դեպքերից հետո Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում մեր ականազերծողները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր, զինամթերք են հայտնաբերել և վնասազերծել:

 
 
ԳՈՎԱԶԴ
00:14
Իմանալ ավելին
 

Պատերազմի օրերին մեր աշխատակիցները խաղաղ բնակչության դեմ կիրառված և չպայթած զինամթերքների հայտնաբերման և լուսաբանման աշխատանքների նպատակով եղել են Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք և Սյունիքի մարզի Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ականզերծվել են 319.820 քմ ականապատված տարածքներ և հայտնաբերվել 359 ական ու պայթուցիկ նյութ: Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 25.816 հիվանդի:

Սեպտեմբերին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում դասընթացի համար համալրված անհրաժեշտ ուսումնական միջոցներով կայացել է Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ:

2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը նույնպես նախատեսվում են ականազերծողների և բուժակների դասընթացներ: «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի կողմից մեր մասնագետները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550.000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքներից մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Դեկտեմբերին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են 30.000 քմ տարածքում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ։

2020 թվականի օգոստոսին «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը ՆԱՏՕ-ի ֆինանասավորմամբ և Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց ՀԿԽԸ հրահանգիչների ու կամավորների համար, ովքեր իրենց համայնքներում քաղաքացիներին արդեն սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները:

  • Կիսվել: