չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կոտայքի մարզում վարորդը, Kia Sorento-ով մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Կոտայքի մարզում վարորդը, Kia Sorento-ով մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում  50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել,  հայտնելով, որ ինքը չի տուժել:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: