կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

Կոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

Այսօր՝ մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 58-ամյա Ծովինար Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Լիլիթ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ  Ծովինար Գ.-ն աշխատում  է Կոտայքի մարզի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի:

  • Կիսվել: