հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կոտայքի մարզում Nissan Tiida-ն, մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Կոտայքի մարզում Nissan Tiida-ն, մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ 

Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ 

  • Կիսվել: