կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կոտայքի մարզում մահացած չորս երեխաների հորը ձերբակալել են Ռուսաստանում՝ Հայաստան վերադառնալիս միգրացիոն փաստաթուղթը չլրացնելու պատճառով

Կոտայքի մարզում մահացած չորս երեխաների հորը ձերբակալել են Ռուսաստանում՝ Հայաստան վերադառնալիս միգրացիոն փաստաթուղթը չլրացնելու պատճառով

 Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին մոր և չորս երեխաների ողբերգական մահվան լուրն իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապողականության պատճառով չի լրացնրել միգրացիոն փաստաթուղթը և ձերբակալվել է: Այս մասին հայտնում է armlur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել. Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերվել էին 5 դի:

Պարզվել էր, որ տան բնակիչները՝ տատը և չորս թոռը թունավորվել էին շմոլ գազից։ Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները, թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին, ապրում են Ուկրայինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

  • Կիսվել: