չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ները. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ները. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արայիկ Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արամուս գյուղի բնակիչ՝ 21-ամյա Աղվան Մ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աղվան Մ-ի ուղևոր՝ Արամուս գյուղի բնակիչ, 21-ամյա Վահե Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրատսվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանբքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գազալցակայանի հետնամասում գտնվող տարածքում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: