հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Կորոնավիրուսով վարակված 91-ամյա տատիկը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

Կորոնավիրուսով վարակված 91-ամյա տատիկը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

91 տարեկան Սրբուհի տատն այսօր դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ հայտնում է կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը:

«Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։

Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: Նա որոշեց իր ոտքով մոտենալ տաքսուն»,- նշել է Ծ.Խաչատրյանը:

  • Կիսվել: