ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք. Աննա Հակոբյան

Կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց անցած կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին նամակների ու աջակցության համար և մաղթել առողջություն:

Հակոբյանը, մասնավորապես, գրել է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք։

Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։

Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոներին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր հրահանգները, որը կստանաք Առողջապահության նախարարությունից։

Առողջություն բոլորիս և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին»։

  • Կիսվել: