ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կորոնավիրուսի կրած փոփոխությունների մասին վկայություններ չկան․ ԱՀԿ

Կորոնավիրուսի կրած փոփոխությունների մասին վկայություններ չկան․ ԱՀԿ

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  (ԱՀԿ)Չինաստանում նոր տիպի թոքաբորբ  առաջացրած կորոնավիրուսի կրած փոփոխությունների մասին վկայություններ չունի։ Այս մասին տեղեկանում ենք Ժնևում ԱՀԿ-ի հրապարակած տեղեկագրից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ տեղեկագրում նշվում է նաև, որ ներկայիս գնահատումների համաձայն՝ 2019-nCoV-ի ինկուբացիոն շրջանը տատանվում է երկուսից մինչեւ 10 օր։ Կորոնավիրուսի հետ կապված հիվանդության մյուս բռնկումների, այդ թվում՝ MERS-ի (շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշ) ժամանակ, «ախտանիշեր չդրսեւորած որոշ մարդիկ կարող էին վարակել մյուսներին։ 

Տեղեկացնենք, որ վիրուսով վարակվելու հետևանքով մահացել է 80 մարդ, վարակվածների թիվը մոտ է 3000 հազարին։ Հիվանդության դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Թայլանդում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ 

 

 

  • Կիսվել: