Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 30-ի․ մեկն ապաքինվել է
Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- գրել է նա։


