Կոնկրետ լրատվամիջոցներ են թիրախավորվում, 5-րդ ալիքն էլ դրա մեջ է․ Լևոն Քոչարյան
Վերաքննիչ դատարանի նիստում քննվում է 5-րդ ալիք հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։
Դատարանի բակում ակցիա են անում Արմեն Թավադյանի աջակիցները։ Նրանց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոդրին՝ Լևոն Քոչարյանը։
«Այն, ինչ կատարվում է, բոլորը հասկանում են: Թավադյանը մեր ընկերն է, հարազատը, ես չէի կարող չգալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Թավադյանի գործը կապ ունի մամուլը ճնշելու փորձի հետ։
«Իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ կոնկրետ լրատվամիջոցներ են թիրախավորվում, 5-րդ ալիքն էլ դրա մեջ է: Սրանով փորձ է արվում ճնշել մամուլը»,- ասել է նա: