Կոմունալները չվճարելու պատճառով իրականացվում են անջատումներ. Մանե Թանդիլյանը՝ վարչապետին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդլիյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետի ուշադրությունն է հրավիրել այս օրերին կոմունալները չվճարելու պատճառով իրականացվող անջատումների խնդրին։
Նա, մասնավորապես, գրել է․ «Հարգելի պարոն վարչապետ,
Սույն թվականի ապրիլի 6-ին «պատասխանում եմ քաղաքացիների հարցերին» տեսանյութում հայտարարել եք, որ արտակարգ դրության ժամանակ ջրի, գազի և էլեկտրաէներգիայի չվճարումների հետևանքով անջատումներ չեն լինի․․․
Երկրում արտակարգ դրությունը չի ավարտվել, սակայն այս օրերին ստանում ենք բազմաթիվ զանգեր, որ կոմունալները չվճարելու պատճառով իրականացվում են անջատումներ։
Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել և իրավիճակին լուծում առաջարկել»։


