Կոմիտասի դիմաքանդակը գողացած քաղաքացիներն ու գողոնը հայտնաբերվել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 21-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայական աշխատանքներ, հայտնաբերել են Երևանում օրեր առաջ Կոմիտաս վարդապետի՝ Արաբկիրի թաղապատերանի դիմաց, Վահագն Դավթյանի այգում տեղադրված դիմաքանդակը գողացած քաղաքացիներին։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ն և Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Գ․-ն։
Ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերի մեկին հարակից ավտոտնակի մոտ՝ բետոնե հարթակին հենած մետաղյա թիթեղի տակից հայտնաբերել են գողոնն ամբողջությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։