շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կողոպուտ Շիրակում.  ըստ տուժածի՝ կողոպտիչը կրծոտել է իր քիթն ու հափշատկել գումարը

Կողոպուտ Շիրակում. ըստ տուժածի՝ կողոպտիչը կրծոտել է իր քիթն ու հափշատկել գումարը

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 23։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ նախաբազկի ստորին երրորդի կտրած վերք, քթի շրջանի պատռած վերք, փափուկ հյուսվածքների վնասորույթամբմամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկաները պարզել են, որ վիրավորին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Սեդրակ Մ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին կանգնեղրել են իր ավտոմեքենան և դանակով հարձակում գործել իր նկատմամբ։ Ոստիկաններն այնուհետև պարզել են, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Սեդրակ Մ-ի ավտոմեքենան որպես ուղևոր նստած անհայտ անձը Գյումրի քաղաքից դեպի Շիրակի մարզի Բենյամին գյուղ տանող ճանապարհահատվածում դանակը պահել է Սեդրակ Մ-ի պարանոցին և առաջացած քաշքշուկի ընթացքում վերջինիս ձեռքերին առաջացել են վնասվածքներ։

Սեդրակ Մ-ն այնուհետև հայտնել է, որ նշված անձն այդ ժամանակ կրծոտել է իր քիթն ու վախեցնելով՝ իրեն հափշտակել է իր մոտ եղած 200 հազար դրամը, այնուհետև դիմել փախուստի։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: