շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. «Հրապարակ»

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. «Հրապարակ»

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։

Միքայելյանը երեկ թերթին հորդորել է չշտապել: «Ժամանակը կգա՝ կիմանաք` վերցնո՞ւմ եմ մանդատը, թե՞ չէ»,- ասել է նա, իսկ ԵԿՄ-ն փակվելու լուրերի առնչությամբ էլ ասաց, որ լուրջ չվերաբերվենք․ 4 տարի է՝ խոսում են այդ մասին։

  • Կիսվել: