Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր. Փաշինյան (տեսանյութ)
Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելեցի Իջեւան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
՛՛Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից:
Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ:
Միաժամանակ, Ակնաղբյուրում ծանոթացա 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում՛՛,-նշել է նա: