չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կնիքը տարել եմ տուն, որովհետև չհրկիզվող պահարանը չէր փակվում. ընտրական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)

Կնիքը տարել եմ տուն, որովհետև չհրկիզվող պահարանը չէր փակվում. ընտրական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)

Կնիքը տարել եմ տուն. այսօր Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Հովակիմյանը հաստատեց, որ տարածված տեղեկությունները ճիշտ են:

«Տուն եմ տարել այն պատճառով, որ չհրկիզվող պահարանը լավ չէր փակվում, բոլորի ներկայությամբ կնքել ենք պահարանը, ստորագրել ենք ու արդեն պահել ենք ինձ մոտ, չէր կարող պահարանում մնար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվում էր տեղեկություն, թե Կարինե Հովակիմյանը, լինելով ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, կնիքը տուն է տարել: Նա հանձնաժողովում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Կարինե Հովակիմյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի եղբոր կինն է։

Վահագն Հովակիմյանի հետ կապի մասով ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ այդ կապը որևէ նշանակություն չունի․«Ես ինքս ինձ եմ ուղղորդել, ես իմ ձայնի տերն եմ»:, գրում է tert.am-ը:

 

 

  • Կիսվել: