երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիրիլ Գեւորգյանն ընտրվել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փոխնախագահ

Կիրիլ Գեւորգյանն ընտրվել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փոխնախագահ

Փետրվարի 8-ին Հաագայում կայացել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունները: Փոխնախագահ ընտրվեց Միջազգային դատարանի դատավոր, ռուսաստանցի հայտնի իրավաբան-միջազգայնագետ Կիրիլ Գորացիիի Գևորգյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Մինչեւ 2014թ. դատարանի կազմում ընտրվելը Կիրիլ Գեւորգյանը զբաղեցրել է Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ Նիդեռլանդների Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը 2003-2009 թվականներին:

«ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Կիրիլ Գևորգյանի նման պատվավոր պաշտոնում ընտրվելը դատարանում նրա բարձր հեղինակության և ընդհանուր առմամբ ռուսական միջազգային-իրավական դպրոցի հեղինակության հաստատումն է։ Համոզված ենք, որ այն կարեւոր ներդրում կունենա վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանն ուղղված միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: