ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ 

Կիրանց են բերվել ոստիկանական ուժեր.

«Մենք փակել ենք ճանապարհը, որ ՄԻՊ-ը գա այստեղ ու արձանագրի այս մարդկանց իրավունքները, որոնք ոտնահարվում են: Այստեղ մարդկանց կադաստրի վկայականները ձեռքին ասում են, որ իրենց տունը հրապարակված քարտեզով անցնում է թուրքին: Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն»,- ասաց բնակիչներից մեկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել։

«Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին»,- նշեց մեկ այլ կիրանցի:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն երեկ հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։

Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։

Տեսանյութն՝ այստեղ

 

  • Կիսվել: