Խուզարկություններ՝ Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների որդիների վեճի մասնակիցերի տներում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների հիման վրա հուլիսի 20-ին խուզարկություններ են կատարվել Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների միջև Գորիսում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների տներում։
Հիշեցնենք, ըստ քրգործի, հուլիսի 13-ին՝ ժամը 23.00-ի սահմանում, Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը հորեղբոր որդու՝ 41-ամյա Գագիկ Պողոսյանի, ընկերների Հարութ Վարդանյանի, Արմեն Աղաջանյանի, Էրիկ Զադայանի, Արմեն Հովսեփյանի, Հարութ Լալազարյանի, Մհեր Սահակյանի հետ Գորիս համայնքի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում վիճաբանել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 27-ամյա Տիգրանի հետ։