կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի մարիխուանա․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի մարիխուանա․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Չարենցավանի ոստիկանները։

Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի 73-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
Մարտի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալի տան և նրա «ԻԺ-21251» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի՝ 119 գրամ մարիխուանա։

Ըստ 73-ամյա տղամարդու՝ հայտնաբերված թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: