կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոտ գյուղում այրվել է անասնակեր

Խոտ գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 28-ին՝ ժամը 12:51-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան 1-ին հարկում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:55-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր:

  • Կիսվել: