շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի են մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն փողոցում եռահարկ տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի 4 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:  

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը:  

Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ըստ նախանակ տեղեկությունների՝ պատճառը էլեկտրականության հետ է կապված եղել, իսկ տան սեփականատերը, ով 61-ամյա Կարեն Բեկյանն է, քնած է եղել և երբ արթնացել է, նկատել է ծուխն ու կրակը և ահազանգել «9-11»:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են բնակիչները:

  • Կիսվել: