Եթե զենքի մատակարարումը դադարի, ապա Ուկրաինան ստիպված կլինի հանձնվել. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի խոսքով՝ առանց Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելու՝ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
Մեծ Բրիտանիայում Բորելն ասել է. «Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից։ Ես գիտեմ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։ Դա կարելի է անել մի քանի շաբաթվա ընթացքում, պարզապես դադարեցնենք մատակարարումները:
Եթե զենքի մատակարարումը դադարի, ապա Ուկրաինան չի կարողանա դիմակայել և ստիպված կլինի հանձնվել, իսկ պատերազմը կավարտվի: Սա ուզու՞մ են Եվրոպայում: Մի՞թե մենք ուզում ենք, որ պատերազմն այսպես ավարտվի: Ես չեմ ուզում և հուսով եմ, որ Եվրոպայում դա նույնպես շատերը չեն ցանկանում»: