ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում. «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ հրշեջները պայքարում են կրակի դեմ

Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում. «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ հրշեջները պայքարում են կրակի դեմ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ 1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են խոտածածկ տարածքում և ծառերի մոտ առաջացած կրակի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից և որոշ հատվածներ բավականին դժվարանցանելի են, սակայն հրշեջներին ու պարեկներին կարծես թե հաջողվել է կրակի տարածումը կանխել։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է, տրանսպորտային միջոցների շարժը ժամանակավորապես արգելվել է։Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: