կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Վանաձորում․ մերկասառույց ճանապարհին Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ 95-ամյա վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր ավտովթար Վանաձորում․ մերկասառույց ճանապարհին Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ 95-ամյա վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 165/4 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Գևորգ Գ․-ի վարած КамАЗ մակնիշի և 56-ամյա Սահակ Ա․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 95-ամյա Խորեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մանվել Մելքոնյանն ու պարեկ Սպարտակ Մարտիրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։

Վթարի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ պատկան մարմինները ոչ մի աշխատանքներ չեն կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Տեղեկություններ կան նաև, որ Opel-ի անվադողերը ոչ ձմեռային են։

  • Կիսվել: