կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոշոր ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. բախվել են Nissan Altima-ն, Нива-ն ու КамАЗ-ը, կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. բախվել են Nissan Altima-ն, Нива-ն ու КамАЗ-ը, կա 6 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավոտթվար է տեղի ունեցել Արագածոտի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ «Տառերի պուրակ»-ի դիմաց բախվել են Nissan Altima, ВАЗ  2121 և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

  • Կիսվել: