շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքում․ վարորդներից մեկը հայտարարել է, որ սառած ճանապարհի կադրերը փոխանցելու է Նիկոլ Փաշինյանին

Խոշոր ավտովթար՝ Կոտայքում․ վարորդներից մեկը հայտարարել է, որ սառած ճանապարհի կադրերը փոխանցելու է Նիկոլ Փաշինյանին

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Մանուչարյանի վարած Ford մակնիշի և ՌԴ քաղաքացի 29-ամյա Պավել Բերդնիկոյի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Հ․ Խաչատրյանը, Վ․ Մանուչարյանը և վերջինիս ուղևոր 22-ամյա Արթուր Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

«Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդներն ասել են, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, և վթարից ժամեր անց է միայն արևը հալեցրել սառույցը ու հիմա ճանապարհը սպասարկող ընկերությունը կհայտարարի, թե ճանապարհը եղել է անցանելի, մինչդեռ բարձիթողի վիճակ է եղել, իսկ վարորդներից մեկն էլ հայտնում էր, որ այդ սառած ճանապարհի կադրերը փոխանցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վարչապետը «դրանց գյամերը ձգի»»։

  • Կիսվել: