երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արաբո Խաչատրյանն ու Գևորգ Հակոբյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: