հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta-ն ու Kia Rio-ն. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta-ն ու Kia Rio-ն. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:  

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և պատգարակով մոտեցրել «Արարատ» բժշկական կենտրոնից օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից 4-ը երեխաներ են:   

  • Կիսվել: