շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի  մարզի բնակիչներ,  25-ամյա  Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և  37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած  Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես   դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հեթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկը հիվանդանոց  է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել  մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:  Օպերատիվ են գործել «Գազպրոմ  Արմենիա» Արարատի մարզի Վեդու ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը և  ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գազախողովակը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի գյուղերում վերականգնվի գազամատակարարումը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները հարսանքավորներ էին, ովքեր մեկնում էին արարողությանը մասնակցելու:  Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետը: 

  • Կիսվել: