շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 20-ամյա վարորդը Лада-ով Սուրբ Կարապետ եկեղեցի գնալու ճանապարհին մի քանի մետր գլորվել և գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 20-ամյա վարորդը Лада-ով Սուրբ Կարապետ եկեղեցի գնալու ճանապարհին մի քանի մետր գլորվել և գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Աշոտ Ն.-ն իր վարած Лада 202140 մակնիշի ավտմեքենայում Լուսաշող գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աշոտ Մ.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Արայիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Վիրավորներից մեկին ձորից պատգարակով դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբարել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: