Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաներին
Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին, ինչպես նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետևել են ԱԺ նիստերի աշխատանքին, այցելել գրադարան ու թանգարան:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաների հետ: