երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խնդրի լուծումն ակադեմիական քաղաքն է. Ժաննա Անդրեասյան՝ քիմիկոսների բողոքի ակցիայի մասին

Խնդրի լուծումն ակադեմիական քաղաքն է. Ժաննա Անդրեասյան՝ քիմիկոսների բողոքի ակցիայի մասին

Քիմիկոսների խնդրի լուծումն ակադեմիական քաղաքն է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։

«Սա նոր հարց չէ. մենք մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ ենք իրականացրել, նախարարությունը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի, ու համապատասխան պայմաններ լինեն»,-նշեց նախարարը։

Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։

  • Կիսվել: