շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խանդանյանը հայտնել է, որ ինքն ու վարորդը Ֆուչիկի փողոցում կայանած մեքենայի մեջ չեն եղել

Խանդանյանը հայտնել է, որ ինքն ու վարորդը Ֆուչիկի փողոցում կայանած մեքենայի մեջ չեն եղել

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ֆուչիկի փողոցում իրեն սպասարկող մեքենայի մասնակցությամբ միջադեպին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Երեկ` աշխատանքային օրվա ավարտից հետո, Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինձ սպասարկող Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենան պարզապես կայանված է եղել նշված փողոցի վրա և վնասվել է կրակոցների հետևանքով: Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել: Միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի՛՛:

Հիշեցնեք, որ Գ․ Շամշյանի հաղորդմամբ երեկ` մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցեում հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։ Դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենան, որի վրա եղել է կրակոցի հետք։

  • Կիսվել: