շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Խաղաղության պայմաններում կանայք առավել լայն շանսեր են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը. ՆԳՆ

Խաղաղության պայմաններում կանայք առավել լայն շանսեր են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը. ՆԳՆ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։

«Այսօր կանայք ավելի ակտիվ են ներգրավված հասարակական և մասնագիտական կյանքում՝ իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և առաջնորդական կարողություններով կարևոր ներդրում ունենալով մեր երկրի առաջընթացի գործում։

Հաստատված խաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություններ են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը, իսկ Կառավարության խրախուսական և ծրագրային քաղաքականությունն ուղղված է այդ հնարավորությունների ընդլայնմանը և կանանց ակտիվ մասնակցության խթանմանը։

Կանանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և կառավարման համակարգում նրանց ներգրավվածության ընդլայնումը կարևոր պայման են ժամանակակից ու արդյունավետ պետական կառավարման ձևավորման համար։ Կանանց և տղամարդկանց համատեղ ներուժը հնարավորություն է տալիս ձևավորել առավել հավասարակշռված և արդյունավետ լուծումներ հանրային նշանակության հարցերում։

Առանձնահատուկ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության համակարգի բոլոր կանանց՝ բարձր գնահատելով նրանց ծառայությունը հանրային անվտանգության ապահովման և հանրային ծառայությունների մատուցման պատասխանատու գործում։ Սիրելի’ ծառայողներ և աշխատողներ, դուք ձեր օրինակով եք փաստում, որ արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ լինելը հնարավոր է աշխատասիրության, պատասխանատվություն ստանձնելու և հանրությանը ծառայելու բարձր գիտակցության շնորհիվ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ ձեր գործունեության բոլոր ոլորտներում»։

  • Կիսվել: