ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն

«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է հայտարարությունը:

«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով:

Մեզ անհանգստացնում են մարդու իրավունքների վերջին շարունակական կոպիտ խախտումները։ Մենք կտրականապես դեմ ենք իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալություններին, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններին։
Մենք դատապարտում ենք կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը, ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը, խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։

Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին ու Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

 

CDI-ը հավատարիմ է մարդու իրավունքների, արժանապատվության և ազատությունների հիմնական արժեքներին: Պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը», - ասված է հայտարարությունում:

 

  • Կիսվել: