երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կենսագիրը պատմել է, թե ինչպես է Պուտինը փրկել իր դուստրերին

Կենսագիրը պատմել է, թե ինչպես է Պուտինը փրկել իր դուստրերին

Լրագրող և քաղաքագետ, ՌԴ նախագահի կենսագիր Ալեքսանդր Ռարը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի կյանքից մի դրվագ, որն, ըստ նրա, դիպուկ նկարագրում է նախագահին, այս մասին նա ասել է Ria Novosti-ի հետ զրույցում:

Լրագրողի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել 1996 թվականին Լենինգրադի մերձակայքում գտնվող Պուտինի առանձնատանը, և որը նկարագրված է Ռարի գրքերից մեկում:

Քաղաքագետն ասել է, որ հրդեհի պահին Պուտինն ընկերների հետ սաունայում է եղել: Հրդեհի մասին իմանալուց հետո նա վազել է երկրորդ հարկ, որտեղ քնած էին իր աղջիկները և փրկել նրանց։

Դրանից հետո նա հիշել է, որ իր ամբողջ խնայողություններով քեյսը մնացել է տան մեջ: Նա վերադարձել է, որպեսզի վերցնի այն, սակայն ամբողջ գումարն այրված է եղել։

 

  • Կիսվել: