Կեցցե՛ Ֆրանսիան. Գյումրիում Մակրոնին ընդունել են ծափահարություններով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համերգից առաջ զբոսնել է Գյումրիում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ։
Նրան շրջապատել են քաղաքի բնակիչները, լուսանկարվել և շփվել Ֆրանսիայի նախագահի հետ, քաղաքացիներից ոմանք ֆրանսերեն ասել են՝ «Կեցցե՛ Ֆրանսիան» (Vive la France), իսկ Գյումրիի բնակիչներից մեկը նույնիսկ խնդրել է նվեր փոխանցել Ֆրանսիայի նախագահին։
Նշենք, որ այս պահին արդեն ընթանում է հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգը:


