շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կային չէ ժամանակներ, երբ մենք, օրինակ, մտածում էինք, որ մեր ուսուցիչները զուգարան չեն գնում. Վարչապետը անդրադարձավ իր ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի արտահոսքին

Կային չէ ժամանակներ, երբ մենք, օրինակ, մտածում էինք, որ մեր ուսուցիչները զուգարան չեն գնում. Վարչապետը անդրադարձավ իր ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի արտահոսքին

Շատ վատ երևույթ է տեղի ունեցել: Այսպես բնութագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մասնակցությամբ ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի արտահոսքը:    

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալով այս հարցին` վարչապետը միևնույն ժամանակ նշեց, որ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար, քանզի բուն տեսանյութում ոչ մի արտասովոր բան չկա` սովորական աշխատանքային պրոցես է: «Ոչ մի տարօրինակ կամ ամոթալի բան չկա նրանում, որ մարդիկ հազում են: Կային չէ ժամանակներ, երբ մենք, օրինակ, մտածում էինք, որ մեր ուսուցիչները զուգարան չեն գնում, բայց դա այդպես չէ, ուսուցիչներն էլ են մարդ»,- համետական տարավ վարչապետը:

Նշենք, որ երեկ վարչապետի մասնակցությամբ ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի արտահոսք տեղի ունեցավ, որոնցում վարչապետը հազում էր, ապա դեղ խմում, ուղղում փողկապը:     

 

  • Կիսվել: