ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնողը կանարգվի, ժողովուրդը կшնիծի նրա տոհմը. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնողը կանարգվի, ժողովուրդը կшնիծի նրա տոհմը. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնողը կանարգվի, ժողովուրդը կանիծի նրա տոհմը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

«Այս իշխանությունից, որը բացահայտ խաբում է ժողովրդին, ոտնահարում է օրենքը և ձերբակալում հոգևորականներին ու ազգային բարերարներին, կարելի է սպասել ինչ ասես։ Բայց ես չեմ կարող հավատալ, որ կգտնվի մի հայ դատավոր, ով դատավճիռ կկայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Այդ մարդը կանարգվի, և ժողովուրդը կանիծի նրա ողջ տոհմը»,- ասել է նա։

Սրբազանը շեշտել է որ իշխանությունն իր հակաեկեղեցական քաղաքականությամբ տրորել է Սահմանադրությունը Եկեղեցուն լռեցնելու և ենթարկեցնելու նպատակով։

«Իշխանությունը տրորել է Սահմանադրությունը՝ Եկեղեցուն լռեցնելու և իրեն ենթարկեցնելու համար։ Եկել է պահը, որ Եկեղեցին բարձրացնի իր միասնական ձայնը և մերկացնի իշխանությունների հակասահմանադրական գործողությունները»,- ասել է Եզրաս Սրբազանը։

Խոսելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների՝ Ավստրիա մեկնելու արգելքի մասին, արքեպիսկոպոսը պարզաբանել է.

«Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի իրենց հակաեկեղեցական քաղաքականությունը»։

Սրբազանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Եկեղեցին վերկուսակցական կառույց է և չի միջամտում պետության գործերին, սակայն ունի իրավունք՝ բարձրացնելու արդարության ձայնը։

«Սահմանադրությամբ Եկեղեցուն արգելված չէ բարձրացնել իր ձայնը հանուն ազգի և երկրի հոգևոր անվտանգության։ Իշխանությունն իր հերթին իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- եզրափակել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

  • Կիսվել: