երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին

Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալի քույրը Անի Նաջարյանը:

Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:

Անին հերքեց սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորեց կեղծ տեղեկություններ չտարածել:

Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Եվրոդատարանը հաստատել էր, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գերի։

Մարալ Նաջարյանը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։

 

  • Կիսվել: