Կարեւոր հայտարարություն մեր կողմից. Սամվել Մարտիրոսյան
Կարեւոր հայտարարություն մեր կողմից․ SMS֊ը չպետք է համարվի վստահելի անվտանգության միջոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա արդեն երկար ժամանակ այդպես է, օրինակ, ամերիկյան անվտանգության ստանդարտներով։ Բայց մեր դեպքում այս միտքը ոչ թե տեսական ա, այլ հիմնված է մի քանի իրական հարձակումների դեպքերի վրա»: