կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը. ԱԺ նախագահի հայտարարությունը

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը. ԱԺ նախագահի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրելու մասին։

Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը  հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նրա լիազորությունները դադարեցվել էին։ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:

Նշենք, որ Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է:

  • Կիսվել: